Հանրապետական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը կարծում է, որ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանին չի բավականացնում փորձը: Այս մասին նա ասել է այսօր` մարտի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Հիշեցնենք, որ հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Վարդան Այվազյանը կուսակցական նկատողություն է ստացել այն բանի համար, որ երբ Գագիկ Ծառուկյանը քննադատել է Ներսես Երիցյանին, նա համարձակվել է պաշտպանել ԲՀԿ առաջնորդին, նշելով, որ եթե Գ. Ծառուկյանը քննադատել է էկոնոմիկայի նախարարին, ուրեմն դրա համար հիմքեր է ունեցել:

Մկրտիչ Մինասյանը այս առնչությամբ ասել է, որ կոալիցիայի ներսում տարաձայնություններ չկան: «Եթե խոսքը վերաբերում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ Ներսես Երիցյանի հասցեին արված հայտարարություններին, ապա ես կարծում եմ, որ նա հայտնել է իր կարծիքը, ինչի իրավունքն ունի: Չնայած իմ կարծիքով, Ներսես Երիցյանը փորձի որոշակի պակաս ունի, բայց միաժամանակ պետք է ընդգծել, որ նա հարուստ գիտելիքների է տիրապետում»,- ընդգծել է պատգամավորը: