Ուկրաինայի բնակիչներից մեկը տեսախցիկով ֆիքսել է, թե ինչպես է թափառական կատուն փորձում ուսումնասիրել մեքենայի դիմապակու խոզանակները:

Կենդանին մեխանիզմին մեծ թերահավատությամբ է վերաբերում: Մոտենալ կատուն որոշել է, երբ վարորդն անջատել է սարքը, հաղորդում է «Առաջին ալիքը»:

Եվ ինչպես պարզվել է, բոլորովին ապարդյուն: Հենց կենդանին մոտեցել է դիմապակուն, մեխանիզմը կրկին գործել է: Դատելով արձագանքից՝ կենդանին բոլորովին նման շրջադարձ չի ակնկալել: