2009թ. առաջին կիսամյակում արտակարգ պատահարներից Հայաստանում զոհվել է 215 մարդ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տվյալներով՝ Հայաստանում 2009թ. առաջին կիսամյակում գրանցվել է 3266 արտակարգ դեպք, որի հետեւանքով զոհվել է 215, մարմնական վնասվածքներ ստացել` 2 642 մարդ: Ի դեպ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտակարգ դեպքերի, դրանցից տուժածների եւ զոհվածների թիվը նվազել է: 2008թ. առաջին կիսամյակում արձանագրվել էր 3 671 դեպք, որի հետեւանքով զոհվել էր 245 մարդ, մարմնական վնասվածքներ ստացել 2921-ը:
Այս տարվա առաջին կիսամյակում գրանցվել է 1645 տեխնածին արտակարգ դեպք, որի հետեւանքով զոհվել է 166, վիրավորվել 1240 մարդ:


























