ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հայտարարել է, որ Ուկրաինան կարող է զրկվել Եվրոպայի առաջնությունն անցկացնելու իրավունքից, եթե Կիեւում մարզադաշտի վերականգնումը ժամանակին չավարտվի։ Համաշխարհային ֆուտբոլի լեգենդի խոսքով, ինքը մոտ ժամանակներս մտադիր է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ, որպեսզի քննարկի Կիեւում եւ Լվովում մարզադաշտերի շինարարության հարցերը։

«Ես անհանգստացած եմ, որովհետեւ վստահել ենք այդ երկրին։ Լվովի մարզադաշտի շինարարությունը ոչ մի սանտիմետրով առաջ չի գնացել։ Իսկ Լեհաստանում ամեն ինչ իր հունով է ընթանում։ Այստեղ ոչ մի խնդիր չկա»,- ասել է Պլատինին։

Նշենք, որ ապրիլի 7-ին կամ 8-ին Պլատինին կայցելի Ուկրաինա, որտեղ կհանդիպի երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի եւ վարչապետ Նիկոլայ Ազարովի հետ։