Ամերիկյան Փենսիլվանիա նահանգում նոր օրենք են ընդունել, որն արգելում է անծանոթ մարդկանց առանց թույլտվության ձեռք տալ հղի կանանց փորերին, հաղորդում է 9 News-ը: Նման օրենքի համար պատճառ է հանդիսացել միջադեպը 57-ամյա Ռիչարդ Բեյշլայնի եւ նրա հարեւանուհու միջեւ:

Տղամարդուն սեռական ոտնձգության մեղադրանք են առաջադրել այն բանից հետո, երբ նա այցելելով հարեւանուհուն, գրկել է նրան եւ շոյել փորը: Կինը հրել է հյուրին եւ զանգահարել ոստիկանություն: Ռիչարդին կալանավորել են: Փորձագետների խոսքով՝ ըստ ամենայնի, սա իրավակիրառ պրակտիկայում նմանատիպ առաջին դեպքն է, հաղորդում է MedDaily.ru-ն:

Նահանգի օրենքների համաձայն՝ նման մեղադրանք սովորաբար առաջադրվում է այն դեպքում, երբ մարդը դիմացինին նվաստացնելուն կամ հունից հանելուն ուղղված արարք է կատարում: Ինչ վերաբերում է հղիներին, ապա նրանք շատ հաճախ են առնչվում մարդկանց, որոնք ցանկանում են ձեռք տալ իրենց փորին: Այսուհետ նրանք օրենքով պաշտպանված կլինեն: