Թեքսասում դաշնային վերաքննիչ դատարանը աբորտների սահմանափակման մասին օրենքի դրույթների մեծ մասի վրայից հանել է ուժի մեջ մտնելու արգելքը:
Օրենքն ուժի մեջ է մտել անհապաղ: Արդեն նոյեմբերի 1-ից աբորտների ուղղությամբ մասնագիտացած թեքսասյան հիվանդանոցների մեկ երրորդը չի կարող նման գործունեություն ծավալել՝ նոր կարգի պատճառով:
Օրենքը կգործի այնքան ժամանակ, քանի դեռ դատարանը գործն առավել մանրամասն չի քննել: Դա տեղի կունենա հունվարին, գրում է Los Angeles Times-ը:
Աբորտների սահմանափակման մասին օրենքի գործողությունը հոկտեմբերի 28-ին կասեցվել էր առաջին ատյանի դատարանի դատավորի կողմից, հայտնում է «lenta.ru»-ն:
Օրենքի կարեւոր դրույթներն ուժի մեջ են մտել: Դրանց թվին է պատկանում 20 շաբաթական եւ ավելի ժամկետով հղիությունը ընդհատելու արգելքը: Թեքսասում աբորտների սահմանափակումների մասին օրենքը ամենախիստ օրենքներից մեկն է երկրում:





























