ԱՄՆ-ի բնակչուհին տուգանվել է մեքենա վարելու ընթացքում Google Glass տեսքով համակարգիչ կրելու համար, թեեւ այն պահին, երբ ոստիկանները կանգնեցրել են մեքենա, դրանք ակտիվ չէին:
Սեսիլիա Աբադիին Սան-Դիեգոյում կանգնեցրել է ճանապարհային տեսուչը, երբ նկատել է, որ նա Google Glass է կրում: Նա տուգանք է դուրս գրել հոդվածի համաձայն, որն արգելում է «վարել մեքենան, երբ ինչ որ վիզուալ արտացոլման հեռուստա կամ վիդեոազդանշան վարորդի նստարանի առջեւում է»,-հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով The Los Angeles Times-ը:
Աբադին հայտարարել է, որ թեեւ Google-ի ակնոց է կրել, չի օգտվել դրանից: Նշենք, որ սարքավորումն անցնում է ոչ ակտիվ ռեժիմի, եթե համապատասխան հրահանգ չի ստանում: Տուգանվածի խոսքով՝ նա մտադիր է բողոքարկել տուգանքը, քանի որ ղեկին ակնոց կրելը խախտում չէ:





























