Իսպանական «Բարսելոնա» ակումբի նախագահ Յոհան Կրուիֆը մեկն է նրանցից, ով հակված չէ զուգահեռներ անցկացնել ակումբի խաղացող Լիոնել Մեսսիի եւ Արգենտինայի հավաքականի մարզիչ Դիեգո Մարադոնայի միջեւ։ Կրուիֆը բազմաթիվ համեմատությունների վերաբերյալ հետեւյալն է ասել. «Նման համեմատությունները ոչ միայն անհեթեթ են, այլեւ զզվելի։ Եւ ինչպե՞ս կարելի է պարզել, թե ով է նրանցից ավելի լավը։ Նման համեմատությունները խոսում են այն մասին, որ ֆուտբոլի իսկական ընկալում չկա։ Մարադոնան խաղադաշտում անհնարինն էր անում, նույնը նաեւ հիմա կատարում է Մեսսին։ Մենք պետք է նրան հանգիստ թողնենք, որ շարունակի խաղալ»։
Հասանելի է
русскийՏեղադրություն



























