Չեխական Sportka վիճակախաղում գրանցվել է ռեկորդային շահում՝ 400 միլիոն չեխական կրոն (մոտ 21 միլիոն դոլար):
Ինչպես հաղորդում է չեխական ՉՏԿ տեղեկատվական գործակալությունը, վկայակոչելով Sportka-իկազմակերպիչներին, դա բացարձակ ռեկորդ է, իսկ հաջողակը Խրուդիմսկ քաղաքի բնակիչ է:
Նախորդ ռեկորդային շահումը գրանցվել է 2002թ, սակայն այն շատ ավելի փոքր էր, քան այս անգամ եւ կազմում էր 148,6 մլն չեխական կրոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:





























