Անկարայի նահանգապետարանը հրաժարվել է Անկարայի Քըզըլջահամամի շրջանում Ադրբեջանի իշխանությունների աջակցությամբ ստեղծված այգու տարածքում Խոջալուի իրադարձություններին նվիրված նոր բացվող թանգարանին տալ «ցեղասպանության» թանգարան անունը։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Անկարայի Քըզըլջահամամի շրջանի քաղաքապետարանը դիմել է Անկարայի նահանգապետարան՝ Խոջալուի իրադարձություններին նվիրված այգում «Խոջալուի ցեղասպանության» թանգարան բացելու դիմումով, սակայն նահանգապետարանից կտրուկ մերժել են օգտագործել «ցեղասպանություն» բառը՝ շեշտելով, թե այդ բառը չեն կարող իրավական առումով օգտագործեն, բացի այդ, այն կարող է դիվանագիտական խնդիրներ առաջացնել։
Այս մերժումից հետո Քըզըլջահամամի քաղաքապետարանը որոշել է թանգարանին այլ անուն դնել։




























