Մահաթմա Գանդիի շարժական ճախարակը նոյեմբերի 5-ին բրիտանական Mullocks աճուրդի տանը վաճառվել է 175 հազար դոլարով։

Գանդին ճախարակը գործածել է 1390-ականների սկզբին բանտային կալանքը կրելիս։

Նա հաճախ խոստովանել է, որ մանելն իր համար ոչ միայն հոբբի է, այլեւ մտավարժանքի յուրօրինակ ձեւ։ 1935թ. Գանդին ճախարակը տվել էր Ամերիկյան մեթոդիստական եկեղեցու  միսիոներ Ֆլոյդ Փաֆերին։

Լոտի վերջնական գինը գերազանցել է նախնական գնահատականները` 95-ից մինչեւ 130 հազար դոլար:  Նոր տիրոջ անունը չի հրապարակվում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Գանդիին պատկանող իրերը պարբերաբար աճուրդի են հանվում եւ մեծ պահանջարկ ունեն մասնավոր հավաքածուատերերի մոտ: Այս տարի ավելի վաղ աճուրդով  վաճառվել էին Գանդիի ձեռագիր կտակը, ինչպես նաեւ հողաթափերը, թաշկինակը եւ  այլ անձնական իրեր:

Մոհանդես Կարամչանդ Գանդին Հնդկաստանի ազգային–ազատագրական շարժման գաղափարախոսն էր, որը մերժում էր բռնության ցանկացած դրսեւորում։ «Մահաթմոյ» թարգմանաբար նշանակում է  «մեծ հոգի»։ Գանդիին առաջին անգամ այդպես անվանել է  հնդիկ գրող Ռաբինդրանաթ Տագորը, թեեւ Գանդին  ինքը երբեք այդ կոչումը չի ընդունել` իրեն անարժան համարելով  դրան: