Թեքսասի դատարանը 10-օրյա բանտային կալանքի է դատապարտել շրջանային դատախազ Քեն Անդերսոնին, որն անմեղ մարդուն 25 տարով բանտ էր ուղարկել։
Որպես լրացուցիչ պատիժ՝ դատարանը Անդերսոնին 500 ժամվա ուղղիչ աշխատանքների եւ 500 դոլար տուգանքի է դատապարտել։
Բացի այդ, նրան արգելվել է իրավաբանությամբ զբաղվելը։
Դատարանը պարզել է, որ 1987թ. Անդերսոնը թաքցրել է փաստերը, որոնք ապացուցում էին, որ Մայքլ Մորտոնը կապ չունի իր կնոջ սպանության հետ։ Մորտոնին մեղավոր էին ճանաչել եւ ուղարկել բանտ։ Անդերսոնը ներողություն է խնդրել դատապարտյալից եւ քննության հետ գործարքի մեջ մտել, հայտնում է lenta.ru-ն։
Մորտոնին ազատել էին 2011թ.՝ այն բանից հետո, երբ նրա անմեղությունն ապացուցել էր ԴՆԹ փորձաքննությունը։ Դեպքը ԱՄՆ-ում լայն արձագանք էր ստացել։





























