Հոնկոնգի լողափերից մեկում հարյուրավոր երեխաներ շարվել են շնաձկան տեսքով՝ Օվկիանոսի օրվա առթիվ։

Ակցիայի նպատակը շնաձկան լողակների առեւտրի խնդրի վրա ուշադրություն հրավիրելն է, ինչի պատճառով ամենամյա 70 մլն շնաձուկ է զոհվում։ Հոնկոնգում, բացառությամբ որոշ տեսակների, շնաձկների լողակների առեւտուրը թույլատրված է, բայց դատապարտելի է հանրության շրջանում, փոխանցում է «Վոկրուգ սվետան»։

Օվկիանոսները, որոնք Երկրի մակերեւույթի մոտ  70%-ն են կազմում, տարատեսակ խնդիրների են բախվում՝ սկսած ձկնային պաշարների աղքատացումից, ավարտած կլիմայական փոփոխություններով, ծովային միջավայրի վատթարացմամբ եւ այլն։