Սպառողին պետք չէ պարբերաբար գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ պարունակող մթերքներով վախեցնել։ Այս մասին հայտարարել է «Հայաստանի սպառողների միություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը՝ որակի միջազգային օրվան նվիրված կոնֆերանսում։
Նա ընդգծել է, որ համաշխարհային գիտությունը մինչ այժմ միանշանակ չի ապացուցել ԳՄՕ-ների վտանգը: «Եվ, չնայած դրան, ԳՄՕ-ների մասին հակված են մեծ անհանգստությամբ խոսել: Իբր դրանից երկգլխանի երեխաներ են ծնվում կամ էլ սարսափելի մուտանտներ: Երկու գլո՞ւխ: Ես փողոցում նման բան չեմ հանդիպել: Անգլուխ մարդիկ տեսել եմ, սակայն դա արդեն այլ պատմություն է», – ժպիտով հավելել է Ա. Պողոսյանը:





























