Ապրանքի մասին սպառողի գիտելիքները պետք է սահմանափակվեն տարրական  մակարդակով: Այս մասին հայտարարել է  «Հայաստանի սպառողների միություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը այսօր՝ նոյեմբերի 9-ին, Որակի միջազգային օրվան նվիրված  մամուլի ասուլիսում:

«Պետք է երկու բան իմանալ: Առաջին՝ բացեցիր ծորակը, ջուր է գալիս: Երկրորդ՝ ուր դիմել, եթե ջուր չի գալիս: Օրինակն, իհարկե, պարզեցված է, սակայն իմաստը պարզ է: Ջրի եւ գազի մատակարարման կանոնները տասնյակ էջեր են, որոնք կարող են չհիշել նույնիսկ մասնագետները»,- նշել է Ա. Պողոսյանը:

Պարենային ապրանքների դեպքում խնդիրը պիտակավորումն է: «Այստեղ մենք թերությունների մասին հայտնում ենք արդեն 20 տարի: Զարմանալի է, դրա համար առանձնահատուկ խելք պետք չէ: Դնել  պիտանիության ժամկետ՝ ընթեռնելի եւ տեսանելի տեղում, մատնանշել բաղադրամասերը»,- նշել է Ա. Պողոսյանը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am