Նախկին ՕԵԿ-ական Արայիկ Հայրապետյանը (Լավանդայի Արայիկ) թեեւ հաստատում է, որ Հայաստանում բիզնեսը թուլանում է, բայց չի պատրաստվում այստեղի բիզնեսը տեղափոխել արտերկիր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Արայիկ Հայրապետյանը:

«Իմ բիզնեսները եւ այստեղ են, եւ այնտեղ: Բայց ենթադրենք, եթե ինձ ասեն 2 դոլար Հայաստանում կաշխատես, 10 արտերկրում ես կնախընտրեմ Հայաստանը»,- ասաց գործարարը: Նա նաեւ նշեց, որ ով  նորմալ բիզնեսով զբաղվում է պարտադիր վարկերից օգտվում է: «Ոչ միայն ես եմ վարկերից օգտվում, այլ ամբողջ աշխարհում է այդպես»,- ասաց Արայիկ Հայրապետյանը՝ միաժամանակ հավելելով, որ վարկեր վերցնում է ոչ թե Հայաստանից, այլ՝ արտերկրից: «Այստեղի բանկային համակարգի տոկոսները շատ բարձր են, դրա համար այնտեղից են վերցնում:  Այստեղ մինչեւ 15 տոկոս է, իսկ այնտեղ 5-6 տոկոս»,-ասաց նա: