Արարատի մարզի Արարատ համայնքում անցկացվող արտահերթ ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը, ժամը 17.00-ի դրությամբ, 8 հազար 245 կամ 62.38 է (քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը` 13 հազար 218): Այդ մասին հայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից: (ֆոտոռեպորտաժ)

Նշավան համայնքում ժամը 17.00-ի դրությամբ քվեարկության մասնակիցների թիվը 587 կամ 37.6 % է (քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը` 1561):

Նշենք, որ Արարատ քաղաքում, որտեղ առաջադրվել են ԲՀԿ-ից Սամվել Բարսեղյանը, ով աշխատում է «Արարատ ցեմենտ» գործարանում՝ որպես արտադրության պետ, ՀՀԿ-ից՝ Հայկ Հայկյանը:

Նշավանում եւս առաջադրվել է երկու թեկնածու՝  ՀՀԿ-ից Պապ Հակոբյանը եւ անկուսակցական Մյասնիկ Հովհաննիսյանը:

Արարատում գործելու է 7 տեղամաս, Նշավանում՝ մեկը: Դիտորդական առաքելություն իրականացնելու համար դիմել է 6 հասարակական կազմակերպություն:

Նշենք, որ Արարատում, ժամը 14-ի դրությամբ, մասնակցել էին 5930 մարդ կամ ընտրողների 44.86 %-ը: