ԱՄՆ-ում նոր դասի «Ջերալդ Ֆորդ» ավիակիր են ջուրն իջեցրել, հաղորդում է AP-ն:

Այս նավով ԱՄՆ-ն սկսում է հին ավիակիրների փոխարինման գործընթացը: Մասնավորապես, «Ջերալդ Ֆորդը» փոխարինել է «Էնեթերփրայզ» ավիակրին, իսկ այս դասի մյուս նավերը (որոնք նույնպես անվանակոչվել են ի պատիվ ԱՄՆ նախագահ Ֆորդի) աստիճանաբար կփոխարինեն ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրներին, հաղորդում է «Ինտերֆաքսը»: