«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնությունը դիմել է ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին, վարչապետին, ու ԿԳ նախարարին, առաջարկելով Գիտության համաշխարհային օրը (նոյեմբերի 10) հանդես գալ գիտնականներին ուղղված շնորհավորական ուղերձով:
Դիմումում, մասնավորաես, ասվում է.
«Պետության հարգելի՛ այրեր
Նոյեմբերի 10-ը Գիտության համաշխարհային օրն է:
Առաջարկում ենք հանդես գալ Հայաստանի Հանրապետության գիտնականներին ուղղված շնորհավորական ուղերձով` շնորհավորել ՀՀ գիտնականներին իրենց մասնագիտական տոնի` Գիտության համաշխարհային օրվա առթիվ (World Science Day for Peace and Development)` նշելով Գիտության օրվա խորհուրդը եւ գիտության կարեւորությունը Հայաստանի Հանրապետության համար։
Առաջարկում ենք այսօրինակ ուղերձները դարձնել ամենամյա ավանդույթ»:




























