Երեւանի Մայրաքաղաքային փողոցի թիվ 4 հասցեի դիմաց, այսօր՝ նոյեմբերի 11-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը, ապա՝ բետոնե պատնեշին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























