Գյումրիի Երեւանյան խճուղու թիվ 10/1 շենքի մոտ, նոյեմբերի 10-ին, «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: