Գյումրի-Ախուրյան ճանապարհի 1-ին կմ-ին, նոյեմբերի 9-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն-Վենտո» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Ֆոլքսվագեն-Վենտո»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: