Իշխանությունը չպետք է իրավունք ունենա բարձրացնել ինքն իր աշխատավարձը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, Ազգային ժողովում հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ պետծառայողների աշխատավարձի մասին օրենքի քննարկումների ժամանակ:
«Իշխանությունը որոշում է բարձրացնել ինքն իր աշխատավարձը, նման իրավունք նա չպետք է ունենա: Այդ օրենքը պետք է տարածվի միայն հաջորդ իշխանության վրա, այսինքն ուժի մեջ մտնի 2017 թվականից: ԱՄՆ-ում, օրինակ, Կոնգրեսը նման սահմանափակում է ընդունել 20 օր առաջ»,-նշել է Բագրատյանը:
Նշենք, որ ընդդիմությունը դեմ է քվեարկել այս օրինագծին, բայց իշխող մեծամասնությունն իր քվեարկությամբ առաջին ընթերցմամբ ընդունել է այն:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























