Կարո՞ղ է արդյոք Հայաստանի Վերահսկիչ պալատը ստուգել օլիգարխների բիզնեսը: Նման հարցով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը դիմել է Հայաստանի Վերասկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին:

«Ցանկանում եմ Ձեր ուշադրությունը գրավել այն հանգամանքին, որ բյուջետային միջոցների մեծ մասը թալանում են  դեռեւս դրա ճանապարհին: Ուստի արդյոք Վերահսկիչ պալատը հարկ չի՞ համարում ստուգել ձեռնարկությունները, որոնք պատկանում են օլիգարխներին: Բարսեղ Բեգլարյանի, Սամվել Ալեքսանյանի, Գագիկ Խաչատրյանի եւ նրանց նմանների բիզնեսները: Հենց վերջինս օլիգարխ լինելով՝ վերահսկում է բյուջետային միջոցների հավաքագրումը՝ գլխավորելով ՊԵԿ-ը»,-ասել է Զուրաբյանը:

Դրան ի պատասխան՝ Զաքարյանը նշել է, որ ՎՊ-ի լիազորությունները սահմանափակվում են պետական կառույցները ստուգելով: Մասնավոր բիզնեսը ստուգվում է այնքանով, որքանով պետպատվերը. «Ստուգել, թե որքանով է մասնավոր բիզնեսն օրինական աշխատում, մեր գործառույթը չէ»: