Փարիզում՝ Առաջին աշխարհամարտի տոնակատարությունների ժամանակ սուլել են նախագահական կորտեժի ետեւից:
Ոստիկանությունը ձերբակալել է արմատական «Ֆրանսիական գարուն», «Ֆրանսիական համալրում» միավորմումների եւ տարբեր աջ խմբավորումների առնվազն 70 անդամների: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը որեւէ կերպ չի մեկնաբանել նրանց արարքը:
Իսկ Ֆրանսիայի հարավում՝ Շատորենար կոմունայում միջոցառման ժամանակ հարձակում են գործել Ազգային Ժողովի պատգամավոր եւ համայնքի քաղաքապետ Բերնար Ռեյնեսի վրա: Վնասվածքներ են ստացել եւս երկու գործիչներ: Նրանց տեղափոխել են հիվանդանոց, երեքի կյանքին էլ վտանգ չի սպառնում: Գործիչները դանակի հարված էին ստացել մեջքից, հարձակվողին ձերբակալել են:





























