ԱՄՆ ռազմածովային ուժերի Mount Whitney ռազմանավը նոյեմբերի 11-ին մտել է Բաթումի նավահանգիստ: Նավի անձնակազմը մասնակցելու է Վրաստանի ՆԳՆ եւ պաշտպանության նախարարության հետ համատեղ վարժանքներին: ԱՄՆ ՌԾՒ նավի այցը կտեւի մինչեւ նոյեմբերի 13-ը, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:
Վրաստանի ՆԳՆ ծովային ոստիկանության առափնյա պաշտպանության ծառայության աշխատակիցները ռազմանավի անձնակազմի հետ զորավարժանքներ է անցկացնելու նոյեմբերի 12-ին: Նավի վրա նաեւ հակահրդեհային եւ խորտակման դեմ վարժանքներ են անցկացվելու:
Այցի շրջանակներում նաեւ ֆուտբոլային հանդիպում է կայանալու:





























