Փրկարար ծառայությունը նոյեմբերի 11-ին, ժամը 20.25-ին ահազանգ է ստացել, որ Երեւան-Դիլիջան ավտոճանապարհին` թունելի մոտակայքում, տեղի է ունեցել վթար:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Դիլիջան-Երեւան ավտոճանապարհի 18-րդ կմ-ի մոտակայքում «Նիսսան Պատֆայնդեր» մակնիշի 09 SL 455 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ շրջվել ձորը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդը եւ ուղեւորը տեղափոխվել են Դիլիջանի բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի փականը: