Ավելի քան հազար աշակերտներ ու ուսուցիչներ արգելափակվել են չինական Գույգան գաղաքի միջնակարգ դպրոցի շենքում՝ «Հայյան» գերթայֆունի առաջացրած ջրհեղեղի պատճառով:

Թայֆունը Հուանսի-Չժուան ինքնավար շրջան է հասել նոյեմբերի 11-ի առավոտյան: Դրա արդյունքում այդ շրջանում հորդառատ անձրեւներ են սկսվել, իսկ տեղումների պատճառով մի շարք գետերի ջրի բարձրացել է՝ հասնելով կրիտիկական մակարդակի:

«ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «Սինհուային», հաղորդում է, որ դպրոցում արգելափակված մարդիկ գտնվում են երկրորդ հարկում կամ ավելի բարձր:

Չինաստանում գերթայֆունի զոհ է դարձել արդեն առնվազն վեց մարդ: