Կինոյի եւ հեռուստատեսային արվեստի բրիտանական ակադեմիայի ամերիկյան բաժանմունքը Լոս Անջելեսում հանձնել է ամենամյա Britannia մրցանակները: Կինեմատոգրաֆում էական հաջողությունների ու նվաճումների հասնելու համար մրցանակի է արժանացել 52-ամյա Ջորջ Քլունին:
Չարլի Չապլինի մրցանակին է արժանացել բրիտանացի դերասան Սաշա Բարոն Կոենը, իսկ Բենեդիկտ Կամբերբետչը արժանացել է լավագույն բրիտանացի դերասանի կոչմանը, հաղորդում է «Gazeta.Ru»-ն՝ վկայակոչելով The Telegraph-ը:
Դափնեկիրներ են դարձել նաեւ Բեն Քիսլինգը, Քեթրին Բիգելուն ու Իդրիս Էլբան:





























