Ռուսաստանում Լեհաստանի դեսպան Վոյցեխ Զայչոնկովսկին հրավիրվել է Ռուսաստանի ԱԳՆ՝ Վարշավայում ռուսական դեսպանատան վրա կատարված հարձակման հարցով: ԱԳՆ-ն այդ արարքը «վայրագություն» է որակել, գրում է rbc-ն:
Լեհաստանում միգրանտների դեմ ուղղված «Անկախության երթին» մասնակցել էին ֆուտբոլային խուլիգաններ եւ ազգայնական կազմակերպությունների անդամներ: Ամբոխը, հասնելով ՌԴ դեսպանատանը, սկսել էր պետարդներ, քարեր եւ ասֆալտի կտորներ նետել ցանկապատերից ներս:
Լեհաստանի ԱԳՆ-ն արդեն ափսոսանք է հայտնել կատարվածի առնչությամբ: Ոստիկանությունը կալանավորել է երեք մեղավորների: Ընդհանուրը ձերբակալվել է 32-54 մարդ:
Անկախության երթ Լեհաստանում. Հարձակվել են ռուսական դեսպանատան վրա





























