Մոսկվայում ձերբակալել են կոմերսանտի, որին կասկածում են երեք մարդու սպանություն կազմակերպելու մեջ: Չարագործը նրանց մեղավոր է համարել իր որդու սպանության մեջ:

Կասկածյալը շինարարական ընկերության գլխավոր տնօրեն է: Նրան ձերբակալել են իրավապահները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկյակոչելով իրապահների աղբյուրը:

Կասկածյալի համար նման քայլի դիմելու դրդապատճառն այն է եղել, որ նա այդ մարդկանց կասկածել է իր որդուն սպանելու մեջ: Այս մասին գրում է «Ինտերֆաքսը»:

Հանցագործությունն անմիջականորեն կատարողին նա տվել է հիսուն հազար ռուբլի՝ զենք գնելու: Հետագայում յուրաքանչյուր սպանվածի դիմաց նա խոստացել է վճարել 300 հազար ռուբլի: