Եգիպտոսում քաղաքական հեղաշրջման հետեւանքները երկիրը դարձրել են արաբական աշխարհում կանանց համար ամենավատ պետությունը:
Եգիպտոսում բարձր են սեռական բռնության ցուցանիշները, իսկ խորհրդարանում կանանց ներկայությունը 12 տոկոսից հասցվել է 2 տոկոսի: Այս մասին հաղորդում է The Independent-ը՝ վկայակոչելով սեփական հետազոտությունները:
Արաբական երկրների վարկանիշում առաջին հորիզոնականում է Կոմորյան կղզիները, որտեղ կանայք զբաղեցնում են նախարարական պաշտոնների քսան տոկոսը: Վարկանիշի մյուս հորիզոնականներում են Օմանը, Քուվեյթը, Հորդանանը եւ Քաթարը: Ցանկը եզրափակում են Իրաքը, Սաուդյան Արաբիան, Սիրաին ու Եմենը:





























