«Մերսեդես-Բենց» մակնիշի բեռնատար ավտոմեքենան նոյեմբերի 11-ին, ժամը 18.20-ին, բախվել է Երեւանի Արցախի եւ Արին-Բերդի փողոցների խաչմերուկում կայանված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի եւ վրաերթի ենթարկել նույն ավտոմեքենայի 39-ամյա վարորդին, ինչի հետեւանքով վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:





























