«ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան նոյեմբերի 11-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Մասիս-Նորամարգ ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել արգելապատնեշին, ինչի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մասիսի կենտրոնական հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նոյեմբերի 11-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Արմավիր-Մարգարա ճանապարհի 17-րդ կմ-ին «BYD» մակնիշի տաքսի ավտոմեքենա է կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:
Նոյեմբերի 11-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «Մերսեդես Ե 320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդանի Միկրոշրջան թաղամասի թիվ 33 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 52-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել «Հրազդան» բժշկական կենտրոն:
Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:




























