Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, նոյեմբերի 11-ին, Երեւանի Կարապետ Ուլնեցու փողոցի թիվ 66 շենքի մոտից բերման են ենթարկել 44-ամյա Արթուր Հ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 17.50-ին, թիվ 43 երթուղու միկրոավտոբուսի սրահում փորձել է ուղեւորուհու պայուսակից գողություն կատարել, սակայն հանցագործությունն ավարտին չհասցնելով` դիմել է փախուստի:
Կատարվում է հետաքննություն:




























