Նոյեմբերի 11-ին, ժամը 01.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ որովայնի ծակած-կտրած վերքով բուժօգնության է տեղափոխվել 41-ամյա Սենո Գ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 00.30-ին Հաղթանակ թաղամասում գտնվող վագոն-տնակում, վիճաբանության ժամանակ, Սենո Գ.-ին ծալովի դանակով հարվածել է 51-ամյա Վաչագան Մ.-ն, որը նույն օրը, ժամը 08.30-ին, նշված վագոն-տնակի մոտակայքից բերման է ենթարկվել բաժին:




























