Ոստիկանության Կումայրիի բաժնում, նոյեմբերի 4-ին, հաղորդում էր ստացվել, որ 37-ամյա Կարինե Մ.-ի  տան տանիքում հրդեհ է բռնկվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հրդեհը մարվել էր նույն օրը, ժամը 05.00-ին` մարտական 2 հաշվարկի ուժերով:

Պարզվել է, որ հրդեհի հետեւանքով պատճառվել է 400.000 դրամի նյութական վնաս:

Հանգամանքները պարզվում են:

Հետաքննությունը վարում է Շիրակի մարզի հրդեհային տեսչությունը: