Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները, նոյեմբերի 11-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունքում հայտնաբերել են ստացիոնար բուժման մեջ գտնվող, 43-ամյա Սամվել Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հոկտեմբերի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, այն է` սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել:




























