Երեւանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովի «Երեւանը մեր տունն է» շարժման անդամ ավագ դպրոցականներ իրենց նախաձեռնությամբ այցելել են Երեւանի Երեխաների խնամքի եւ պաշտպանության համար 1 գիշերօթիկ հաստատություն։
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ շարժման մասնակիցների խոսքով՝ այս նախաձեռնությամբ իրենք ցանկացել են հաստատության սաներին հետաքրքիր օր պարգեւել։ Ավագ դպրոցականները իրենց հետ բերված մթերքով խմորեղեն եւ այլ ուտեստներ են պատրաստել գիշերօթիկի սաների համար, ինչպես նաեւ մուլտհերոսների կերպարներով ու բազմազան խաղերով զվարճացրել կրտսեր խմբերի երեխաներին։




























