Վրաստանի ԿԸՀ-ն, այսօր՝ նոյեմբերի 12-ին, հրապարակել է նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները, որոնց համաձայն իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին հաղթանակ է տարել՝ հավաքելով 62,12 տոկոս ձայն (1 մլն 12 հազար 569 քվե):
Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թեկնածու Դավիթ Բաքրաձեն ստացել է 21,72 տոկոս ձայն (354 հազար 103 քվե):
«Ժողովրդավարական շարժում-միասնական Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն հավաքել է 10,19 տոկոս ձայն (166 հազար 61 քվե):
ԿԸՀ-ի տվյալներով՝ ընտրողների ակտիվությունը կազմել է 46,95 տոկոս:
Մյուս թեկնածուները մեկ տոկոսից քիչ ձայն են հավաքել: Ընդհանուր առմամբ՝ նախագահի պաշտոնի համար պայքարում էին 23 թեկնածուներ:





























