Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանը նոյեմբերի 12-ին հետաքննության միջնորդությամբ կալանք է դրել Օլեգ ու Ալեքսեյ Նավալնի եղբայրների ունեցվածքի վրա, որոնց մեղադրում են խարդախության ու «Իվ Ռոշե Վոստոկ» ընկերության դրամական միջոցների օրինականացման մեջ:

Դատարանի մամուլի քարտուղար Նատալյա Ռոմանովան հաղորդել է, որ կալանք է դրվել Օլեգ Նավալնուն պատկանող «Շիվագործության Կոբյակովի ֆաբրիկա» ՍՊԸ-ի բաժնետոմսերի, հաշիվներ ու մասնաբաժնի վրա: Թե ինչ են կալանավորել ավագ եղբայր Ալեքսեյ Նավալնու ունեցվածքից, դատարանի ներկայացուցիչը հրաժարվել է հստակեցնել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ինքն ընդդիմադիրը տեղեկության առթիվ իր բողոքն է հայտնել: Թվիթերյան իր էջում նա գրել է, որ իրեն չեն հրավիրել Բասմանի դատարանի նիստին: Ալեքսեյ Նավալնին նաեւ նշել է, որ արդեն մեկ տարի է «Շիվագործության Կոբյակովի ֆաբրիկայի» բաժնետեր չի հանդիսանում:

Օլեգ ու Ալեքսեյ Նավալնի եղբայրներին մեղադրում են խարդախության եւ դրամական միջոցների օրինականացման մեջ, որի առթիվ գործ հարուցվել է «Իվ Ռոշե» ՍՊԸ-ի դիմումի համաձայն: