Երեւանի Ալեք Մանուկյան փողոցում գտնվող «Ամստերդամ» ակումբում, նոյեմբերի 11-ին, կեսգիշերին վիճաբանություն է տեղի ունեցել: Սակայն ուշագրավն այն է, որ վիճողները աղջիկներ են եղել, քաշքշել են միմյանց, հարվածներ հասցրել:

Միջադեպն ակումբով չի սահմանափակվել, գործը հասել է ընդհուպ ոստիկաններին ու հիմա փորձում են պարզել մեղավորին:

Ակումբում տեղի ունեցած միջադեպը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել են նաեւ ոստիկանությունից: Վիճաբանողներից մի կողմից հաղորդում է ընդունվել:

Քննություն է կատարվում: