Կիեւի Պեչորսկի շրջանային դատարանը նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի պաշտպան Սերգեյ Վլասենկոյի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 22,94 հազար գրիվեն գրավը եւ նրան թույլ է տրվել մեկնել Խարկով՝ Տիմոշենկոյի մոտ:
Դատարանը պարտավորեցրել է Վլասենկոյին 5 օրվա ընթացքում նշված գումարը փոխանցել դատարանի հաշվին եւ ներկայացնել համապատասխան փաստաթղթերը:
Նա պարտավոր է նաեւ ամեն երկուշաբթի եւ հինգշաբթի ներկայանալ քննիչին եւ տեղեկացնել իր գտնվելու վայրի մասին, նաեւ ձեռնպահ մնալ իր նախկին կնոջ՝ Նատալյա Օկունսկայայի հետ հանդիպումից:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Սերգեյ Վլասենկոյին հայտնել են, որ նրան կասկածում են իր նախկին կնոջը մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ: Վլասենկոն համարում է, որ իր նկատմամբ քրեական հետապնդումն ուղղված է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը ձախողելուն, որից հետո Ուկրաինայում քաղաքական բռնությունների նոր ալիք կսկսվի:





























