Եգիպտոսի կառավարության պաշտոնական ներկայացուցիչն այսօր՝ նոյեմբերի 12-ին, հայտարարել է երկրի մի շարք նահանգներում արտակարգ դրության ռեժիմի ավարտի մասին, որը հայտարարվել էր երեք ամիս առաջ, հաղորդում է Associated Press-ը:

Արտակարգ դրությունը հայտարարվել էր երկրի մի շարք շրջաններում, որոնք գրավել էին գահընկեց արված նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցները: Մասնավորապես, դա վերաբերում էր Կահիրեի, Գիզայի, Իսմայիլիայի, Ալեքսանդրիայի, Բենի Սուեյֆի, Բուհեյրայի, Մինյայի, Սոհագի, Սուեզի, Հյուսիսային Սինայի եւ Հարավային Սինայի շրջաններին:

Արտակարգ դրություն հայտարարելու պատճառը եղել է Կահիրեում փողոցային անկարգությունները, որի ընթացքում հարյուրավոր մարդիկ էին մահացել:

Երկրի ղեկավարներին հաջողվել է մասնակիորեն կայունացնել իրավիճակը, թեեւ իսլամիստները ժամանակ առ ժամանակ շարունակում են փողոց դուրս գալ՝ պահանջելով Մուրսիին վերադարձնել իշխանության: