Երեւանի Սարալանջի փողոցի թիվ 68 տան մոտ, նոյեմբերի 12-ին, ժամը 12.00-ի սահմաններում, իրար են բախվել «ՎԱԶ-2121», «ՎԱԶ-2110» եւ «ՎԱԶ-21121» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ՎԱԶ-2121»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:




























