Գազի թանկացումը Հայաստանի տնտեսական աճը զսպել է 0,8 – 1%-ով: Այս մասին նոյեմբերի 13-ին խորհրդարանում բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: Պատասխանելով ընդդիմադիր ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հարցին՝ նախարարը նշել է, որ նման գնահատականը տրվել է միջազգային կազմակերպությունների կողմից: Իսկ 2014թ. բյուջեի նախագծում նախատեսված է 5,2% տնտեսական աճ:
«Եթե դուք հարցնում եք էներգախնայողության եւ գազից կախվածությունը նվազեցնելու մասին, ապա էներգակառույցների արդիականացումը, մասնավորապես՝ 2010թ. կատարված Երեւան ՋԷԿ-ինը, թույլ է տվել ամեն անգամ նվազեցնել գազի սպառումն արտադրամասերում», – հավելել է Սարգսյանը:





























