Ստեփանակերտի օդանավակայանի բացումը պետք է զերծ պահել Ադրբեջանի շահարկումներից: Այս մասին ԱԺ-ում նոյեմբերի 13-ին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Պատասխանելով ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հարցին՝ վարչապետը նշել է, որ այդ հարցը ՀՀ կառավարության օրակարգի կարեւորագույն կետերից է:

«Շատ կարեւոր է օդանավակայանի շահագործման հարցը քաղաքական շահարկումներից պաշտպանելը, որոնք այժմ ագրեսիվ կերպով իրականացնում է Ադրբեջանը», – ընդգծել է վարչապետը:

«Հայաստանը նախատեսում է օդանավակայանի բացմանը հասնել առանց լրացուցիչ լարվածության», - հավելել է վարչապետը՝ շահագործման ժամկետ չնշելով:

Հիշեցնենք, որ օդանավակայանի շինաշխատանքները եւ սարքավորումների տեղադրումն ավարտված են: