Վերջին 4 տարում պետությունն ավելացրել է տաքսիստների բեռը 150 հազար դրամով: Այդ մասին նոյեմբերի 13-ին խորհրդարանում հայտարարել է հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նրա խոսքով, բազմաթիվ տաքսիստներ բողոքով դիմել են խմբակցությանը:
«Չորս տարում ավելացել է ֆինանսական բեռի 4 նոր տեսակ՝ ԱՊՊԱ, արագաչափեր եւ տեսախցիկներ, նաեւ ավտոկանգառների կարմիր գծեր: Վարորդներին մտահոգում են նաեւ տուգանքների մեծ թվերը: Եթե դրան ավելացնենք նաեւ արտաոնագրի վճարն ու ԱՊՊԱ-ի եռմասյակային մուծումները, մեկ վարորդի վրա բեռը կազմում է 150 հազար դրամ: Դա ահռելի բաժին է կազմում վարորդների եկամտից, որոնք առանց այն էլ սոցիալապես խոցելի են»,- նշել է Մանուկյանը:
Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նկատել է, որ այժմ խորհրդարանում է օրինագիծը, որը դյուրացնելու է տաքսիստների վճարումներն ու կրճատելու է նրանց արտոնագիր տրամադրելու ժամկետները: «Յուրաքանչյուրը, ով կցանկանա տաքսիստ աշխատել, կարող է հանգիստ անել դա»,- նշել է Բեգլարյանը:





























