Պաշտոնյաների աշխատավարձերի մասին օրինագիծը խեղաթյուրելը պոպուլիզմ է: Այս մասին այսօր հայտարարել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հարցին, որը խնդրել է նրան հանրությանը բացատրել «Պետական պաշտոնյաների աշխատավարձի մասին» օրինագծի էությունը:
Գաբրիելյանն ընդգծել է, որ օրինագիծը ենթադրում է ոչ միայն բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձի բարձրացում, որոնց թիվը մոտ հազար է, այլեւ 238 հազար քաղաքացիների, որոնք պետական պաշտոններ են զբաղեցնում, այդ թվում՝ փրկարարների, բժիշկների եւ ուսուցիչների:
Մասնավորապես, Փրկարար ծառայության աշխատավարձերը հաջորդ տարի կավելանան 37 տոկոսով: Պոլիկլինիկայի բժիշկների աշխատավարձը կավելանա մոտ երկու անգամ:
Հիշեցնենք, որ աշխատավարձերի բարձրացումը նախատեսվում է հաջորդ տարվա հուլիսի 1-ից:





























