Պայմանավորվածություն է ձեռքբերվել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման: Այդ մասին նոյեմբերի 13-ին խորհրդարանում հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հարցին, թե երկու կողմից էլ ղարաբաղյան հարցի լուծման արագացման կոչեր են հնչում:
«Տվյալ պահին նոր տեղեկություն չկա, որ հույս կներշնչի կարգավորման գործընթացքում առաջընթացի վերաբերյալ: Մեր առաջնահերթ նպատակն է շարունակել բանակցային գործընթացը՝ հասնելու հակամարտության խաղաղ կարգավորման»,- ասել է վարչապետը՝ նկատելով, որ անհրաժեշտ է ապահովել բանակցային գործընթացի շարունակականություն:





























